Ձեզ միշտ ծեծելու են՝ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս

Ձեզ միշտ ծեծելու են՝ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմությունը ԵՐԲԵՔ օբյեկտիվ չի գնահատել ոչ իր ուժերը, ոչ իր կազմը, ոչ վճռականության պաշարը, ոչ հետևողականությունն ու սկզբունքային անզիջում դիրքորոշումը: Մի օր շաաաատ երկար կխոսեմ, թե էդ ո՞նց եղավ, որ 2020-ի նոյեմբերին Նիկոլը պատի ծակից դուրս չէր գալիս ու ոնց իրեն դուրս բերեցին ընտրություններին պատրաստ օրակարգի ջատագովները: 
Բայց նախ ուղղակի մի դեպք հիշեցնեմ, որի մասին դուք բոլորդ մոռացել եք: Գիտե՞ք ինչու ընդդիմության երթի մասնակիցներին ՑԽԵՑԻՆ հունիսի 3-ին, հետո էլ սեպտեմբերի 21-ին «ոստիկանները» ոտ ու ձեռ արեցին զոհված տղերքի ծնողներին ու հիմա էլ դատի են տալիս: Որովհետև գիտեն, որ դուք բացի «ֆանարիկներից» ուրիշ բանի ընդունակ չեք (Աննա Աբրահամյանի ականջը կանչի): 
Ուրեմն մայիսի 18-ի առավոտյան և ցերեկը ընդդիմությունը փակում է փողոցներ, անում անհնազանդության ակցիաներ: Ոստիկանությունը ԳԵՐԿՈՊԻՏ կերպով, ջարդ ու փշուր անելով բերման է ենթարկում ցուցարարներին, լրագրողներին, տո ում պատահի: Երեկոյան հանրահավաքին ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը մարդկանց տանում է ոստիկանության շենքի մոտ և պահանջում հանդիպում ոստիկանապետի հետ: Ոստիկանապետը ընդունում է իրենց: Դուրս գալուց հետո Իշխանը հայտարարում է «Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: Հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ: Այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն: Ոստիկանությունը կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ կոնկրետ դեպքերով»...
Անցավ 6 ամիս: Ի՞նչ նորություն կա մեկ տասնյակից ավել քրեական գործերից, տիկնայք և պարոնայք: Այ որ ամենօրյա ռեժիմով պահանջեիք, հետևողական լինեիք և ստանայիք ձեր ուզածները, էսօրվա օրով չէիք համարվի մոլորակի ամենաՀԱՐՄԱՐ ընդդիմությունը: 
Ձեզ միշտ ծեծելու են՝ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս ու ծեծելու են նրանք, ով կակ բի ի պաշտոնե ձեզ դրանից պիտի պաշտպանի»: