ՀՀ 140 քաղաքացիների Վրաստանի տարածքով տեղափոխվել են Հայաստան

ՀՀ 140 քաղաքացիների Վրաստանի տարածքով տեղափոխվել են Հայաստան

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտնում է՝ 

«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով):

#Վրաստան'ում #ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։

Ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով»։