Պանթեոնի բոլոր գերեզմաններին ծաղիկներ են դրել

Պանթեոնի բոլոր գերեզմաններին ծաղիկներ են դրել

Էվելինա Սարգսյան անունով ֆեյսբուքյան մի օգտատեր տեսանյութ է հրապարակել իր էջում և կատարել գրառում. 

«Ինչ-որ ջերմոցի տերեր Պանթեոնի բոլոր գերեզմաններին ծաղիկներ են դրել

Երեկ անձամբ հարցրեցի այդ աղջիկներին, որոնք դասավորում էին ծաղիկները, և նրանք ասացին, որ ջերմոց է, հարգանքի տուրք են մատուցում։ Քիչ առաջ ինձ մի անծանոթ կին անձնական նամակով գրեց, որ սա Կոմիտասի թանգարանի տնօրենի անձնական նախաձեռնությունն է, գնել է այդ ջերմոցից մեծ քանակով չիրացված ծաղիկներ և նույնիսկ անցորդներին է բաժանել»։