Լավ տղերքից ո՞վ է գնալու Թուրքիայի ձեռքը բռնի, եթե նրանք որոշեցին դա անել

Լավ տղերքից ո՞վ է գնալու Թուրքիայի ձեռքը բռնի, եթե նրանք որոշեցին դա անել

Ձկնաբույծները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հայտնի է, նրանք բողոքում են ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ նոր օրենքի դեմ։
Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու համար հունվարի 1-ից ձկնաբուծարարները պետք է աշխատեն փակ ցիկլով։ Ազգային ժողովն օրենքն այս տարվա նոյեմբերի վերջին ընդունեց։ Ըստ օրենքի՝ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ձկնաբույծները բողոքում են՝ փակ համակարգը շատ թանկ արժե և մանր ու միջին բիզնեսի համար դժվար իրագործելի է։ Ձկնաբույծները նաև նշում են, որ փակ ցիկլին անցնելուց հետո ձկան գինը 2-3 անգամ կթանկանա։

«Հենց հիմա Հանրապետության հրապարակում շատրվաններ կան, չէ՞։ Հիմա եթե գնանք ու դրանցից 3 հատը փակենք, մնացածը ուժեղանալու են, չէ՞։ Իհարկե ուժեղանալու են, դա լոգիկա է, դրա մասին անգամ փոքր երեխան գիտի։ Հիմա, որ մենք պահանջը կատարենք ու իրենց ասածը փակենք, ի՞նչ, այդ հորերից չի հոսելու՞, իհարկե հոսելու է ու սաղ ջուրն էլ գնա այնտեղ։ Ձկնաբուծարանների համար օգտագործվող ջուրը եթե մենք փակենք, ընդամենը Թուրքիա հոսող ջուրն է ուժեղանալու, ուրիշ էֆեկտ մենք չենք ունենալու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Նպատակը ստեղ ջուր փակելը չի։ Նպատակը ստեղ ծկնաբուծարանները վերացնելն է, մենք տենց ենք հասկանում։ Ի՞նչ շուկա, մենք շուկա չունենք։ Իսկ դրսի շուկան շատ խաբուսիկ է, Լարսը փակվում է, ամեն ինչ պարալիզացվում է, մեզնից լավ գիտեք՝ ինչ է կատարվում։ Ասում են՝ փակվում եք, փակվեք։ Էդ ի՞նչ ասելու բան է։ Ես էլ հակառակը կասեմ՝ չես կարում, մի կառավարի։ Ու՞ր է ստեղ մասնագետ, մենք մասնագետ ենք ուզում, որ մեր հարցերին կպատասխանի։ Մենք մարդկանց հարց ենք տալիս, ընդհանրապես գաղափար չունեն անգամ՝ ինչից ենք խոսում։ Մեր «եղբայր» Թուրքիան, որ ծակ անի ու սաղ ջուրը գնա ընդեղ, լավ տղերքից ո՞վ է գնալու ձեռքը բռնի»,- ասաց նա։