Կիևին օգնության հարցը ծայրահեղ կետում է․ Պետդեպն ահազանգում է

Կիևին օգնության հարցը ծայրահեղ կետում է․ Պետդեպն ահազանգում է

ԱՄՆ Կոնգրեսի կողմից այս տարի հատկացված հիմնական ռեսուրսները գրեթե սպառվել են, ուստի Ուկրաինային օգնության հարցը գտնվում է ծայրահեղ կետում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով, Պենտագոնն արդեն սպառել է Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացված միջոցների 95%-ը։
«Մենք գտնվում ենք Ուկրաինային աջակցելու կրիտիկական կետում», - ասել է Միլլերը:

Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է ԱՄՆ նախագահի կողմից Կոնգրեսին ուղարկված լրացուցիչ հարցման վերաբերյալ հրատապ որոշում ընդունելու կարևորությունը, որը ֆինանսավորում է նախատեսում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ՝ Իսրայելի համար։