Փշալարերի մեքենան Դեմիրճյանում է, ԱԺ-ի շուրջ ոստիկանական ուժեր են

Փշալարերի մեքենան Դեմիրճյանում է, ԱԺ-ի շուրջ ոստիկանական ուժեր են

Ազգային ժողովի շուրջ այս պահին ոստիկանական ուժեր են կուտակվում, ոստիկաններն իրենց հրամանատարների կողմից հրահանգավորվում են։ Ոստիկանական ուժեր կան ոչ  միայն Բաղրամյանում, այլ նաեւ Դամիրճյան փողոցում, որտեղ ոստիկաններն ավելի շատ են, ավելին,մենք նկատեցինք, որ Դեմիրճյանում կայանված է նաեւ փշալարերի հայտնի մեքենան, որը անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվի։

Նշենք նաև, որ այստեղ րոպեներ առաջ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում, ակցիայի մասնակիցները պահանջում էին պատգամավորներից , որպեսզի իրենք էլ միանան իրենց, սկսեն պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

ԱԺ ընդունարան մտնելիս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին քաղաքացիները որոշ հարցեր տվեցին, մասնավորապես փորձում էին պարզել, թե  տեղյակ եղե՞լ է, որ հողերը հանձնելու են, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց՝ ոչ։ Քաղաքացիները պնդեցին,թե ինչպես կարող է այնպես ստացվել ,որ վարչապետը փաստաթուղթ ստորագրի, իսկ խորհրդարանը, ինչպես նաեւ ԱԳՆ-ն դրա մասին տեղյակ չլինեն ։