«Ամբողջ երկայնքով ադրբեջանական զորքեր են տեղակայված»․ Սյունիքի մարզպետը դիմեց ներկաներին

«Ամբողջ երկայնքով ադրբեջանական զորքեր են տեղակայված»․ Սյունիքի մարզպետը դիմեց ներկաներին

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն երրորդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Այժմ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են։

Հիշեցնենք, առաջին իսկ պահից, ԵՄ դիտորդները  նույնպես այստեղ են։ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես այստեղ են։ Ներկաները այժմ լուսնկարահանումներ են իրականացնում։

Հստակ քայլեր պիտի ձեռնարկվեն, այլապես մենք բոլորս ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակը ամեն վայրկյան վատթարանում։ Դուք հենց հիմա ձեր աչքերով կարող եք ավելի մանրամասն տեսնել, թե ինչպես են նրանք եկել ու փակել ճանապարհը։ Ես բեռները հիմա այսպես ուղղակի կանգնած սպասում են, թե երբ է ստեղծվելու հնարավորություն, որ հասնեն Ստեփանակերտ»,- դիմելով դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Այն մոտեցնումը, որ մարդկանց ու երեխաներին սոված պահելով փորձեն հասնել իրենց նպատակին, դա պարզապես չի կարող ընդունելի լինել ժամանակակից աշխարհի համար։ Ինքներդ տեսեք։ Ամողջ երկայնքով, կամրջի մոտ, տեղակայված են իրենց զորքերը։ Ես վերլուծությունները թողնում են ձեզ, բայց կրկին անգամ շնորհակալ եմ, որ եկել եք տեղում տեսնելու ու գնահատական տալու ստեղծված իրավիճակին»,- հավելեց նա։