Փոփոխություններ Իրանի ԱԳՆ ապարատում

Փոփոխություններ Իրանի ԱԳՆ ապարատում

Փոփոխություն է տեղի ունեցել Իրանի ԱԳՆ ապարատում։ Ըստ İRNA լրատվական գործակալության փոխանցման, Իրանի ԱԳՆ խոսնակ է նշանակվել Սայիդ Հաթիբզադեն։ Նա Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության 12-րդ խոսնակն է։

Մինչ նոր պաշտոնին անցնելը զբաղեցրել է Իրանի ԱԳՆ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Իսկ ահա Իրանի ԱԳՆ այժմ արդեն նախկին խոսնակ Աբբաս Մուսավին նշանակվել է Իսլամական Հանրապետության նոր դեսպան Ադրբեջանում։