Ի՞նչ իրավիճակ է Կոռնիձորում․ պարզաբանում է Էդմոն Մարուքյանը

Ի՞նչ իրավիճակ է Կոռնիձորում․ պարզաբանում է Էդմոն Մարուքյանը

«Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ խոսքը չի գնում այս բեռնատարների դեպի Լեռնային Ղարաբաղ գնալու մասին, այսինքն՝ այդպես ենք արել, որ որևէ մեկը անգամ չկարողանա խոսել սադրանքի մասին։ Մենք որևէ տեղ չենք թողել, որ կարողանան որևէ փաստ օգտագործել այս նախաձեռնության դեմ»։ Այս մասին քիչ առաջ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Գնալով ապացուցվում է, որ Ադրբեջանը 120 հազար մարդու շրջափակել է ու սովի է մատնում։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է։ Այս ամենը պարզապես շատ ակնհայտ է։ Նորից եմ ասում, որ մենք ոչ մի տեղ չենք թողել, որ սա որակվի որպես սադրանք։ Օրինակ՝ եթե մենք փորձեինք այս բեռները հասցնել ուղիղ կամրջին կամ ասեինք, որ ուզում ենք բռնի ուժող անցնենք և այլն, դա ուրիշ բան կլիներ, սակայն տեսնում եք, որ ոչ մի հնարավորություն չկա սա սադրանք որակելու։ Այս բեռնատարները չեն պատրաստվում գնալ ու մոտենալ Հակարի կամրջին, պատրաստվում են հասնել ՀՀ պետական սահմանին մոտ տարածք ու փոխանցել ռուս խաղապահներին, որ հենց նրանք տանեն ու փոխանցեն, այսինքն՝ սադրանքի որևէ բան չի կարող այստեղ լինել»,- հավելեց նա։