Պատմական որոշում․ 20 տարի անց չեղարկվել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի զենքի էմբարգոն

Պատմական որոշում․ 20 տարի անց չեղարկվել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի զենքի էմբարգոն

20 տարի անց այսօր ամբողջությամբ վերացվել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի զենքի էմբարգոն։ Այժմ Իրանի կողմից զենքի, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների առքուվաճառքի համար իրավական կամ միջազգային խոչընդոտներ չկան:

Իրանի ԱԳ նախարարությունը «ՀԳՀԾ-ի անցումային օրվա» և Իրանի հրթիռային սահմանափակումների ավարտի մասին տարածել է հայտարարություն, որում նշել է. 

«Այս սահմանափակումների ավարտը չպահանջեց բանաձեւի հաստատում, հայտարարություն կամ որևէ այլ քայլ Անվտանգության խորհրդի մակարդակով, այն ինքնաբերաբար իրականացավ»։

Այսօր  2023թ. հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տարիներ շարունակ հրթիռային գործունեության և հարակից տեխնոլոգիաների  ու ծառայությունների  փոխանակման ոլորտում կիրառված անարդար սահմանափակությունների  վերջին մասը, այդ  թվում Իրանի Իսլամական Հանրապետության որոշ անձանց և կառույցների գույքի բռնազավթումը և նրանց նկատմամբ ֆինանսական սահմանափակումներն ավարտվեցին առանց որևէ նախապայմանի:

Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ այսօրվանից,  ըստ Բանաձևի Բ հավելվածի 3-րդ կետի դրույթների, Իրանն այլևս չի հանդիսանում Անվտանգության խորհրդի ոչ պարտադիր պահանջի առարկա՝ միջուկային զենք կրելու ունակությամբ նախագծված բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեություն չկատարելու համար: Իհարկե, ընդգծվում է, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը մինչ այս ամսաթիվը երբեք անհամատեղելի չի եղել սույն կետի դրույթների հետ։

Բանաձևի Բ հավելվածի 4-րդ կետի դրույթները դադարեցվել են, և համապատասխանաբար, դադարեցվել են հրթիռների մասերի, հրթիռային ծառայությունների ու  տեխնոլոգիաների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կամ ԻԻՀ-ից  փոխադրելու բոլոր սահմանափակումները»։