Հաստատվեց Չարչյանի գործն ուսումնասիրող հանձնաժողովի կազմը

Հաստատվեց Չարչյանի գործն ուսումնասիրող հանձնաժողովի կազմը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր հրատապ նիստ էր հրավիրվել։ Նիստի ընթացքում գնահատվեց Արմեն Չարչյանի առողջական վիճակն ու հաստատվեց ուսումնասիրող հանձնաժողովի կազմը: Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ հանձնաժողովը կունենա 10 անդամ։

Այսօրվա նիստում հաստատվեցին հանձնաժողովի միայն 5 անդամները: Այսպիսով՝ հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։ Հանձնաժողովի մյուս անդամները կհաստատվեն հաջորդ դատական նիստի ընթացքում, որը կկայանա վաղը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 15.30-ին: