Չմոտենաք մեր լույս երեխեքին, չփորձեք նրանց էլ սևացնել․․․

Չմոտենաք մեր լույս երեխեքին, չփորձեք նրանց էլ սևացնել․․․

Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո Հայաստանում մի կառույց չի մնացել, մի մարդ չի մնացել, որ «երեսի ջրով մնան»։ Պետական բոլոր կառույցները, նսեմացվել, զրոյացվել են, պարզերես մի մարդ չի թողել։ Եկեղեցու մասին ես խոսում՝ ֆեյքախառն թափվում ու վարկաբեկում են, հերոսից ես խոսում, էջդ փակել են տալիս, Բանակն էր մնացել, դա էլ սարքեցին լրտեսական ցանցային ինչ որ կառույց, որտեղ ինչ որ ծառայողներ թշնամուն ծառայություն են մատուցում։ Մի անարատ բան չի մնացել, «աչքները ման են տալիս» , որ մի մաքուր բան են տեսնում, սև ներկն առած սևացնում են։ Սևին հանձնեցին հազարավոր լույս տղաների, հիմա երթերին, որ տեսնում են երիտասարդներ են մասնակցում ու մարդիկ հավատում են նրանց, սև ներկն առած ընկնում են նրանց հետևից։

Թիրախում հայտնվել են երիտասարդները։ Ականատես ենք ու մոտ ժամանակներս ականատես կլինենք այնպիսի երևույթների, որոնց բուն էությունը կլինի այն, որ հանրության աչքում նսեմացնեն, ոչնչացնեն լույս տղաների այն մասին, ովքեր կան ու նրանց ճրագը դեռ չեն հասցրել պատերազմի կրակով մարել։ Հազար դրամով երթին մասնակցողների հեքիաթները ոչնչով չեն  տարբերվում տուշոնկաների հեքիաթներից ու նպատակը նույնն է՝ արատավորել երիտասարդությանը։

Ասել, որ նրանք ծեծում են անօգնական ծերերին, հուզական պատմություններ սադրեն ու կառուցեն։ 4 տարի է մեզ ուղեկցում են նման հեքիաթները, հորինվածքները՝ բոլոր բնագավառներում։ Կույր չենք, տեսնում ենք, թե ինչ կազմակերպվածությամբ են մեր լույս երեխքը երթերին մասնակցում։ Նրանցով միայն հպարտանալ կարելի է։ Նրանք մեր լույս տղաների այն կեսն են, որ երկիր են ուզում պահել։ Նրանց հավատում է ժողովուրդը, որովհետև ապագան իրենցն է։ Չմոտենաք մեր լույս երեխեքին, չփորձեք նրանց էլ սևացնել․․․