Ովքեր վարձ չեն վճարի․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ակադեմիական քաղաքի ծրագրից

Ովքեր վարձ չեն վճարի․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ակադեմիական քաղաքի ծրագրից

«Ակադեմիական քաղաքում պետք է լինեն բոլոր բուհերը, պետք է գոյություն ունենա մինչև 8 պետական բուհ, որոնք պետք է ֆինանսավորվեն պետբյուջեից: Հիմա բուհերը մասամբ են պետությունից ֆինանսավորվում ու գումարներ հավաքագրվում են նաև վարձավճարներից։ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների այն մասի համար, որոնք պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, կրթությունը նրանց համար կլինի անվճար, ուսման վարձ չեն վճարի»։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ընացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Փաշինյանը պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին:

«Անդրադառնալով բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների գործունեության ու միավորման հեռանկարին, կարող եմ ասել, որ եթե միջազգային ստանդարտներով լիցենզավորում իրականացվի, հայաստանյան ոչ մի բուհ չի համապատասխանի ստանդարտներին»,- ասել է նա։