Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի. Արամ Ա կաթողիկոս

Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի. Արամ Ա կաթողիկոս

Արամ Առաջին կաթողիկոսն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեջբերելով 2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված իր պատգամից։ Մեջբերումը՝ ստորև․

«Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի. այո՛, Սփյուռքը շարունակությունն է Հայաստանի: Մենք պիտի բոլորվենք Հայաստանի շուրջ՝ Հայաստանը նկատելով մեր կյանքի ամեն բանից վեր, մեր սրբության սրբոցը։ Հայաստանի հզորացումը, Հայաստանի անկախության ամրապնդումը յուրաքանչյուր հայի եւ ամբողջ հայության կյանքի նշանաբանը, կյանքի ճանապարհը պետք է դառնա»,-գրել է Կիլիկիայի կաթողիկոսը։