Պատասխանատուն օրվա իշխանությունն է

Պատասխանատուն օրվա իշխանությունն է

Սեպտեմբերի 25-ին որոշ համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ: Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցությունն այս անգամ կմասնակցի Արագածոտնի մարզի Թալին համայնքում:  Զաքարյանի խոսքով` Թալինում իրենց հիմնական մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիրն» է: «Օգոստոսի 31-ից կսկվի քարոզարշավը, հենց այդ ընթացքում էլ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում կունենաք հանդիպումներ տարբեր քաղաքացիների հետ», - պատմում է նա:

 

Նրա խոսքով` ցանկացած աշխատանք կատարելուց առաջ նախ պետք է ծանոթանալ բուն խնդրին: «Ինչ-որ գործողություն անելուց առաջ պետք է նախ ծանոթանանք տվյալ բնակավայրի հիմնախնդիրներին: Եթե Թալինում առկա խնդիրները բաժանենք մի քանի մասի, ապա դրանցից ամենակարևորը, որ ես կառանձնացնեմ` ոռոգման ջրի խնդիրն է: Թալինն այս առումով շատ աղքատ է: Կարծում եմ, սա շատ կարևոր խնդիր է: Երկրորդ խնդիրն աշխատատեղերի խնդիրն է: Թալինում աշխատատեղեր չկան և սա լուրջ խնդիր է: Բոլոր նրանք, ովքեր կարողանում են արտագաղթել, արտագաղթում են: Մարդկանց մոտ կա հուսահատություն և ընկճվածություն: Համայնքում առկա են նաև առողջապահությանն ու կրթությանը վերաբերող մի շարք խնդիրներ», - նշում է մեր զրուցակիցը:

 

Մենք հետաքրքրվեցինք, թե «Կայունություն» կուսակցությունն ինչ աշխատանքներ է տարել, օրինակ, Արարատի մարզում, որտեղ արդեն ավագանու անդամներ ունեն: Ֆիրդուս Ղաքարյանի պնդմամբ` իրենց կուսակցությունը սոցիալիստամետ կուսակցություն է, դավանում է սոցիալիստական արժեքներ և ընդհանրական շահերն անհատական շահերից առավել շատ է կարևորում: «Ավագանու նիստերում ևս կա խմելու ջրի խնդիր, ամռանը որոշ գյուղերում դույլերով են ջուր տանում տուն: Այս խնդիրները պետք է լուծվեն: Թե որքանով խնդիրը կստանա լուծում, պատասխանատուն էլ օրվա իշխանությունն է: