Խաղաղություն մուրացողը մեզ բերեց կործանման․ արցախցի պատգամավոր

Խաղաղություն մուրացողը մեզ բերեց կործանման․ արցախցի պատգամավոր

«Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ։ Արցախից հրաժարվելով՝ Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ շատ վատ սցենարներով։ Խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածքը բերեց մեզ կործանման»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Արցախի Ազգային ժողովում նշել է պատգամավոր Նելա Գրիգորյանը։

«Մեզնից յուրաքանյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի հանձնման այս ազգադավ գործողություններին։ Բոլորս պիտի կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։ Արցախը Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի լինել երբեք չի կարող»,- հավելեց նա։