«Պաղեստինն ազատ կլինի»․ ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք (տեսանյութ)

«Պաղեստինն ազատ կլինի»․ ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք (տեսանյութ)

Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
Հերթական նման ակցիան տեղի է ունեցել ԱՄՆ-ում, որտեղ մարդիկ փողոց են դուրս եկել «Կանգնեցրեք ցեղասպանությունը Գազայում» պաստառներով, «Պաղեստինն ազատ կլինի» և «Դադարեցրեք կրակը» կոչերով: 

Ակցիաներից մեկը տեղի է ունեցել ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, որտեղ ցուցարները փորձել են ներխուժել կոնգրես։
Իրավապահներին հաջողվել է կասեցնել նրանց գործողությունները, ինչի արդյունքում շենքից ձեռնաշղթաներով դուրս է բերվել մոտ 50 ակտիվիստ։

Ավելի վաղ ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենքերից մեկը, սակայն այդ դեպքում ևս ոստիկանությունը կարողացել է դուրս հանել նրանց: