Մտահոգիչ լուրեր Իրանից

Մտահոգիչ լուրեր Իրանից

Մտահոգիչ լուրեր Իրանից. երկրի ազգային արժույթը` ռիալ֊թումանը, րոպե առ րոպե արժեզրկվում է։ ԱՄՆ մեկ դոլարի գինը ազատ շուկայում հատել է 60,000 թումանը, իսկ պետականորեն սահմանափակ քանակով վաճառվում է 42,000 թումանով։ Պրն Ռայիսի նախագահ ընտրվելու ժամանակ ԱՄՆ մեկ դոլարն փոխանակվում էր 26,000 թումանով։

Փորձագետները դա կապում են ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների սաստկացման և Իրաքի ու ԱՄ Էմիրաթների ճանապարհով մտնող դոլարների սահմանափակման հետ։ Այս տատանումներն ազդում են նաև Հայաստանում բնակվող որոշ իրանցիների կենցաղի վրա. իրանական ապրանք ներմուծողները գերշահույթ են ստանում, իսկ Իրանից հասնող աշխատավարձով կամ թոշակով ապրողները դժվարության են մատնվում։ Այս վիճակը կազդի նաև Հայաստանի տուրիզմի վրա և ենթադրում եմ առաջիկա մարտ ամսին կպակասեն մեր իրանցի հյուրերը։

Իրանագետ Տիգրան Դավուդյան