Հարկավոր է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ ԵԽԽՎ պատգամավոր 

Հարկավոր է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ ԵԽԽՎ պատգամավոր 

Հարկավոր է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի հայկական տարածքներից, համաձայն 20 թվականի նոյեմբերի տասի հրադադարի համաձայնագրի։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ ֆրանսիացի պատգամավոր Ժակ Լե Նեյը, հանդես գալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում։ Նա նշել է, որ տեղի ունեցած վերջին բախումներն ամենից խոշորն էին քսան թվականի պատերազմի ավարտից ի վեր, եւ դրանց եզակի չեն ստեղծված իրավիճակում, որը կարող է արագ վերաճել լայնածավալ պատերազմի։

Ֆրանսիացի պատգամավորը հիշեցնելով, որ հարկավոր է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նշել է, որ հարկավոր է հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկվել տեսահոլովակների մեղավորներին, որոնցում ադրբեջանցի զինվորականները տանջում ու սպանում են հայ զինվորականներին։ Նա նաեւ ասել է, որ ԵԽ-ն պետք է ամբողջապես իր դերակատարությունն ունենա որպես համաեվրոպական հարթակ քննարկումների համար եւ նպաստի քաղաքական երկխոսությանը, լարվածության նվազեցմանը։ Լե Նեյը համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ ռեգիոնում ստեղծված իրավիճակի հանդեպ եւ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտության կարգավորման համար։ Ուշագրավ է այն, որ ֆրանսիացի պատգամավորն իր խոսքում նկատել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ունի հետեւանքներ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։