Եգիպտոսը թուլացնում է հակակորոնավիրուսային սահմանափակումները տուրիստների համար 

Եգիպտոսը թուլացնում է հակակորոնավիրուսային սահմանափակումները տուրիստների համար 

Եգիպտոսում իշխանությունները մեղմացնում են հակակորոնավիրուսային սահմանափակումները տուրիստների համար։ Տասնվեց ամիս անց, այդ երկրի Հնությունների եւ տուրիզմի նախարարությունը թույլատրել է վերականգնել թատրոնների, համերգասրահների, զվարճավայրերի, խաղատների, գիշերային ակումբների, դիսկոտեկների աշխատանքը, ներառյալ նաեւ նրանց, որոնք գտնվում են հյուրանոցային համալիրում։

Դրանցում մարդկանց տեղավորման առավելագույն քանակը սահմանվել է յոթանասուն տոկոսը։ Պարտադիր պայման է սահմանվել սանիտարական նորմերի պահպանումը։ Բացի այդ, նշված հաստատությունները պետք է ունենան Տուրիզմի նախարարության լիցենզիան, նոր վերսկսեն իրենց աշխատանքը։ Սահմանվել է նաեւ, որ գիշերային ակումբներն ու դիսկոտեկները կարող են գործել մինչեւ գիշերվա երկուսը, սակայն նարգիլեի մատուցման ծառայությունը ռեստորաններում, սրճարաններում եւ այլ հանրային վայրերում շարունակելու է մնալ արգելված։