1000 դրամ եմ աշխատում, պատերազմի մասնակից եմ, սա ի՞նչ բիզնես

1000 դրամ եմ աշխատում, պատերազմի մասնակից եմ, սա ի՞նչ բիզնես

Ո՞նց պահեմ ինքս ինձ՝ հաշմանդամիս։ Եղբորս բա ոնց պահեմ, էլի առաջին կարգի հաշմանդամ է։ Ո՞նց ամսվա մուծումները անեմ, եթե ստեղ չաշխատեմ։ Ես ուրիշ աշխատանք չեմ կարող տանել, առողջական չունեմ, դե ասեք՝ կարո՞ղ եք օգնել։ Այս մասին քիչ առաջ քաղաքապետարանի համապատասխան ներկայացուցչին ասաց փողոցային առևտրով զբաղվողներից մեկը։ Նշենք, որ վաղ առավոտից քաղաքապետարանը փողոցային առևտրի «ռեյդ» է իրականացնում։

«Եղբայրս պատերազմի մասնակից է, հաշմանդամ, 5 տարի է ինձնից փոքր։ Ընդամենը չնչին թոշակ է ստանում՝ 30 հազար դրամ, ոչ խնամող ունենք, ոչ բան ունենք, ինչ անենք, դե ասեք։ Մենք քաղաքապետարանին էլ ենք դիմել, նախարարներին էլ ենք դիմել, անգամ նախագահներին ենք դիմել, բայց էսքան ժամանակ ոչ մի արձագանք էլ չի եղել։ Ես փողոցում 1000 դրամ եմ աշխատում, եկել ասում եք՝ բիզնես է անում, սա ի՞նչ բիզնես, ես իմ գոյատևման հարցն եմ լուծում, ճար չունեմ։ Ես ինքս էլ պատերազմի մասնակից եմ, կես մարդ էլ չեմ հիմա, ապրանքս ու՞ր եք տանում, ինչի եք տանում»,- ասաց նա։