Ավստրալիայի ափերին տոննաներով սատկած ձկներ են լցվել (տեսանյութ)

Ավստրալիայի ափերին տոննաներով սատկած ձկներ են լցվել (տեսանյութ)

Ավստրալիայի հարավ-արևելյան ափին շոգի պատճառով տոննաներով սատկած ձկներ են հայտնվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

NSW-ի արդյունաբերության դեպարտամենտը հայտնել է, որ ձկները սատկել են ջերմային ալիքի հետևանքով, որը ճնշում է էկոհամակարգի վրա, որին ծանր հարված է հասցրել վերջին  ջրհեղեղը:

Ձկների զանգվածային անկումները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են թթվածնի ցածր մակարդակով, քանի որ ջրհեղեղից հետո ջրի մակարդակը նվազել է, ասել են արդյունաբերության դեպարտամենտից : Շոգ եղանակին ձկներն ավելի շատ թթվածին են պահանջում։

Մենինդի քաղաքի բնակիչները դժգոհում են սարսափելի հոտից, որից նույնիսկ դիմակները չեն կարող փրկել: