Վրաստանի բնակչությունն աճել է․ նոր տվյալներ

Վրաստանի բնակչությունն աճել է․ նոր տվյալներ

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմում է 3 736 400 մարդ։ 

Այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։

Վրաստանի բնակչությունն այս տարի տարեկան կտրվածքով աճել է 1,3%-ով։

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրի բնակչության 60,4%-ը բնակվում է քաղաքներում, ընդհանուր բնակչության մեկ երրորդը՝ Թբիլիսիում։
Քվեմո Քարթլիում բնակչությունը կազմում է 442,8 հազար մարդ։ 
Դրանցից 197500-ը բնակվում է քաղաքներում, 245000-ը՝ գյուղերում։