Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով․ արձագանք՝ Մոսկվայից

Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով․ արձագանք՝ Մոսկվայից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը Եվրախորհրդարանում անպատասխանատու և սադրիչ էր, հատկապես, որ վերաբերում էր Ռուսաստանին և հայ-ռուսական շփումներին։ Այս գնահատականը տվել է Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է mk.ru-ն։

«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և ռուս-հայկական հարաբերությունների առնչությամբ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ցանկանում են Հայաստանը դարձնել 3-րդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարվի 2-րդը։ 
Ինքը՝ Փաշինյանը, եզրափակել է աղբյուրը, արագ գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով։