Հայաստանում թերթ է փակվել

Հայաստանում թերթ է փակվել
Հայոց աշխարհ

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, «Հայոց աշխարհ» թերթի վերջին համարն է լույս տեսել, թերթը փակվել է բավարար ֆինանսավորման բացակայության պատճառով։ Թերթի աշխատակիցների մի մասը նոր աշխատանք է գտել, մյուսները մնացել են գործազուրկ։

«Հայոց աշխարհը» հրապարակվում էր շուրջ 21 տարի, հիմնադրվել է 1997 թվականին։ Գլխավոր խմբագիրը Գագիկ Մկրտչյանն էր։ «Հայոց աշխարհը» քաղաքական ուղղվածության օրաթերթ էր։