Մի 5 տոկոսանոց փոքրամասնություն է մնացել, որ շարունակում են ատելություն քարոզել․ Գորգիսյան

Մի 5 տոկոսանոց փոքրամասնություն է մնացել, որ շարունակում են ատելություն քարոզել․ Գորգիսյան

Ես նախ կցանականայի խոսել մեր ծրագրային դրույթներից մի քանիսի մասին, ավելի ճիշտ՝ կցանկանայի բացահայտել դրանք, քանի որ վերջին շրջանում պարզապես ժամանակ էլ չենք ունեցել անդրադառնալ դրանց։ Այս մասին քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը։

«Անվտանգությունից պիտի խոսեմ, բայց դրանից առաջ,կարծում եմ, պիտի հետ գնանք մի քիչ, որովհետև մարդիկ դեռ դպրոցական տարիքում են որոշում՝ ուզում են դառնալ սպա, ուզում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը ու հենց սրա համար էլ մեր ծրագրային կետերից կարևորագույններից մեկը մենք համարում ենք նախնական զինվորական պատրաստությունը՝ դպրոցական ծրագրում, որին մենք հատուկ ուշադրություն են դարձրել։ Մենք դա հաևյալ կերպ ենք պատկերացնում․ բացի սովորական դասընթացիներից պետք է լինեն նաև ամառային ու ձմեռային ճամբարումներ, որոնք պիտի իրականացվեն Հայաստանի տարբեր հատվածներում։ Հենց այնտեղ մեր երեխաները կճանաչեն , կծանոթանան մեր հայրենիքին ու դրան զուգահեռ կանցնեն արդեն զինվորական գործ՝ ռազմավարություն, մարտավարություն, կսովորեն, թե 21-րդ դարի տենդենցները ուր են գնում ու հետևաբար մենք երեխաների մեջ դեռ մանկուց կսերմանենք հայրենասիրությունը, հայրենաճանաչությունը, ինչն էլ հետագայում կնպաստի սպա դառնալու նրանց հետագա ցանկությանը կամ, ասենք, որոշում կայացնելուն»,- ասաց Գորգիսյանը։

«Անդրադառնալով քարոզարշավին՝ ես կարող եմ ասել, որ մեր համերաշխության ուղերձը արդեն իսկ հասել է քաղաքացիներին, քաղաքացիները ընկալել ու ողջունել են դա։ Մենք այս մեկ շավաթվա ընթացքում՝ ինչ սկսել  է քարոզարշավը, որևէ բացասական դեպքի անգամ չենք հանդիպել, ավելին՝ բոլորը ողջունում են մեր այս համերաշխության մթնոլորտ ձևավորելու օրակարգը, շատերը ցանկանում են միանալ դրան ու բոլորն էլ դրա մասին բացահայտ են խոսում, քանի որ այս ամենից իրոք բոլորն էլ անխտիր հոգնել են։ Երևի դեռ շատ քիչ՝ հինգ տոկոսանոց, ագրեսիվ փոքրամասնություն կա, որ դեռ շարունակում են ատելության օրակարգով ապրել, խոսքը քաղաքացիների մասին է, այլ ոչ թե քաղաքական ուժերի։ Մի խոսքով, քաղաքացիները իրոք ընդունել ու ողջունել են մեր այս օրակարգը»,- պնդեց Գորգիսյանը։