Ո՞վ է հաղթել Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում

Ո՞վ է հաղթել Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում

Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովն ավարտել է խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մշակումը, նշում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ըստ այդմ, Յարոսլավ Կաչինսկու գլխավորած իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը (PiS) հաղթել է 35,38 տոկոսով։

Այդուհանդերձ, քաղաքական այդ ուժը չի կարող ինքնուրույն կառավարություն ձևավորել և ամենայն հավանականությամբ առաջիկայում կոալիցիա կստեղծվի։

Նախորդ՝ 2019 թվականին կայացած ընտրություններում PiS-ը շատ ավելի լավ արդյունք ցույց տվեց՝ ստանալով պատգամավորական մանդատների կեսից ավելին՝ 460-ից 235-ը։