Վանդալիզմ Սառնաղբյուրում․ ով է գողանում գերեզմանոցի ճաղավանդակներն ու շիրմաքարերը

Վանդալիզմ Սառնաղբյուրում․ ով է գողանում գերեզմանոցի ճաղավանդակներն ու շիրմաքարերը

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչներն ահազանգում են՝ անհայտ անձը կամ անձինք թալանում են գյուղի գերեզմանատունը: Անհետացել են գերեզմաններից մի քանիսի ճաղավանդակներն ու շիրմաքարերը: Գյուղացիները ստիպված են հսկողություն սահմանել եւ գիշերն անցկացնել այնտեղ, որպեսզի, իրենց խոսքերով՝ ննջեցյալների գերեզմանները չպղծվեն:

Սառնաղբյուր վարչական համայնքի ղեկավար Գևորգ Աճեմյանը hraparak.am-ին պատմեց՝ մեկ ամիս ու կես է՝ գյուղի գերեզմանոցը վանդալիզմի է ենթարկվում: «Տանում են ալյումինե, պղնձե ճաղավանդակները, գունավոր մետաղները, շիրմաքարերն էլ երևի տանում են, «պոլիրովկա» են անում, նորից վաճառում են: Էսպիսի բան մեկ էլ 10-15 տարի առաջ էր եղել, բայց մի դեպք է եղել, էսպես համատարած չէր: Վարչական համայնքի ղեկավարը վստահ է՝ գյուղի բնակիչները նման բան չէին անի, կասկածներ կան, որ հանցագործները տեղաբնակներ չեն, կասկածյալների շրջանակը լայն է: «Գերեզմանոցին մոտ գտնվող տներից մեկի բնակիչն ասաց, որ երեկ ինչ-որ շարժ է նկատել: Պարզեցինք, որ ոստիկաններն են, տեսախցիկներ են տեղադրել, շուրջօրյա հսկողություն են սահմանել, հիմա իրենք են զբաղվում, հուսանք՝ շուտ կավարտվի էս ամենը »,- ասաց Գևորգ Աճեմյանը: