Սիոնիստական ռեժիմը կրկին աշխարհին ցույց տվեց իր դաժանությունը․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Սիոնիստական ռեժիմը կրկին աշխարհին ցույց տվեց իր դաժանությունը․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Երևանում ԻԻՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Գազայի Ալ-Մոմադանի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի սարսափելի հարձակումը, որը հանգեցրել է հարյուրավոր անպաշտպան հիվանդների և նահատակությանը և վիրավորվելուն:

Դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասվում է. «Շարունակելով Պաղեստինի ժողովրդի դեմ իր ամոթալի հանցագործությունները, Սիոնիստական ռեժիմն այս նողկալի հանցագործությամբ ևս մեկ անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր վայրագությունն ու դաժանությունը և ապացուցեց, որ հավատարիմ չէ միջազգային իրավունքի և  մարդու իրավունքի սկզբունքներին:

Մեր խորին կարեկցանքը հայտնելով Գազայի ճնշված ժողովրդին, հատկապես այս սարսափելի ոճրագործության նահատակների ընտանիքներին, նշում ենք, որ այս հանցագործությունը կլազմակերպողները պատասխան են տալու նահատակների հեղված արյան համար։ Այսօր միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ը, կանգնած է մեծ փորձության առաջ՝ պատասխանատըվության կանչելու սիոնիստ հանցագործներին  և պատժելու մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հեղինակներին»: