Ի՞նչ հարցեր են քննարկվելու այսօր ԱԺ-ում․ 16 հարց է օրակարգում

Ի՞նչ հարցեր են քննարկվելու այսօր ԱԺ-ում․ 16 հարց է օրակարգում

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը։ 16 հարց է ընդգրկված օրակարգում։

Օրակարգային հարցերն են մասնավորապես Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին, «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ու այլ հարցեր։