Երեխաների նախկին գիշերօթիկ կրթարանի մոտ հայտնաբերվել է մինչ այդ անհայտ գերեզմանոց

Երեխաների նախկին գիշերօթիկ կրթարանի մոտ հայտնաբերվել է մինչ այդ անհայտ գերեզմանոց

Կանադայում, տեղաբնիկ երեխաների նախկին գիշերօթիկ կրթարանի տարածքում հայտնաբերվել է մինչ այդ անհայտ զանգվածային հուղարկավորության գերեզմանոց։ Այս մասին հայտնում է CBC News-ը։ Զանգվածային հուղարկավորության գերեզմանոցը հայտնաբերվել է Պենեկալուտ կղզու վրա, Վանքուվերից ոչ հեռու։

Պարբերականի հաղորդած տեղեկությունների համաձայն, հայտնաբերվել է ավելի քան 160 գերեզման, որոնք ոչ նշված են, ոչ էլ փաստաթղթավորված։ Կրթարանը գործել է 1890-1970-ական թթ։ Այն ֆինանսավորվել է պետության կողմից։ Հուղարկավորվածները եղել են կանադացի տեղաբնիկ հնդկացիներ։ Դեռ հայտնի չէ, թե հուղարկավորվածները մեծահասակներ են, թե երեխաներ։ Չի բացառվում, որ ուսման ընթացքում մահացած երեխաներ լինեն։ ՄԱԿ-ը պահանջել է անցկացնել հետաքննություն եւ պարզել բոլոր հանգամանքները, կապված զանգվածային հուղարկավորությունների այդ վայրի հետ։