«Ռադ եղեք մեր հայրենիքից, Արցախ ուրացողներ»․ երևանցին՝ Ավինյանին ու իր թիմին

«Ռադ եղեք մեր հայրենիքից, Արցախ ուրացողներ»․ երևանցին՝ Ավինյանին ու իր թիմին

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Կուսակցություններն ու դաշինքներն իրենց համախոհների հետ շարունակում են շրջել Երևանի փողոցներով, շփվել մարդկանց հետ։ Երևանցիները հերթական անգամ անհարմար իրավիճակի մեջ են դրել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ու իր թիմին հերթական երթի ժամանակ։

«Դավաճաններ, դավաճանների հավաքածու։ Ատում ենք՝ ռադ եղեք մեր հայրենիքից, Արցախ ուրաղոցներ»,- բացականչել են պատշգամբներից մեկից՝ դիմելով ՔՊ-ականներին։