Զաքիր Հասանովը ցավակցել է Հուլուսի Աքարին

Զաքիր Հասանովը ցավակցել է Հուլուսի Աքարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին՝ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողությունների մասնակից թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։

«Խորը ցավ եմ ապրում՝ լսելով թուրքական բանակի զինծառայողների զոհվելու և վիրավորվելու մասին լուրը։ Եղբայրական Թուրքիայի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություն են իրականացնում տարածաշրջանում՝ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու և այնտեղ ապրող խաղաղ բնակչությանը ահաբեկչական հարձակումներից և սպառնալիքներից պաշտպանելու նպատակով։ Մենք կիսում ենք ձեր վիշտը։ Ահաբեկչության դեմ վճռական պայքարում մենք միշտ եղբայրական Թուրքիայի զինված ուժերի կողքին ենք և մեր ողջ ուժով աջակցում ենք ձեզ»,-ասված է ցավակցական հեռագրում։