Ե՞րբ կհանդիպեն և ի՞նչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը

Ե՞րբ կհանդիպեն և ի՞նչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը

Գազային հանգույցի կառուցման նախագիծը կարող է քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսված այցի ժամանակ, հայտնում է CNN Turk-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսված է օգոստոսին։

«Էրդողանի և Պուտինի հանդիպման ընթացքում կքննարկվեն «հացահատիկային միջանցքի» շուրջ համաձայնագրի վերսկսման հարցերը», - նշել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն գազային հանգույցի ստեղծման եւ այլ էներգետիկ նախագծերի, ինչպես նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ հացահատիկի գործարքի հետ կապված իր երկիրը Ռուսաստանի Դաշնության հետ նույն կողմում է։

Նա հավելել է, որ Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետը դեռ որոշված ​​չէ։ Այս պահին այդ հարցը մշակում են ԱԳՆ-ի եւ հետախուզության ղեկավարները։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև։