Բայդենը մեկնել է Իսրայել

Բայդենը մեկնել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Air Force One ինքնաթիռով մեկնել է Իսրայել։ Այդ մասին տեղեկությունը հայտնում է Haaretz-ը։

Սպասվում է, որ Սպիտակ տան ղեկավարը բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Ավելի վաղ, Բայդենը հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում հրեական պետությանն աջակցելու մասին։ Նա նաև նշել էր ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները պնդում են, որ Վաշինգտոնը մտադիր է ավելի քան 2000 զինվորական ուղարկել Իսրայելի ափեր՝ ՀԱՄԱՍ-ին հակահարված տալու գործողություններում օգնելու նպատակով։