Ադրբեջանցիներն առգրավել են Արցախի զինանշանով նարդին (լուսանկար)

Ադրբեջանցիներն առգրավել են Արցախի զինանշանով նարդին (լուսանկար)

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների ուղեկցությամբ Լաչինի սահմանային անցակետով անցնող հայից առգրավվել է նարդի՝ Արցախի պետական զինանշանով։ Այս մասին տեղեկությունը հայտնում է Report-ը։

Ըստ ադրբեջանական աղբյուրի, «հայի փաստաթղթերը ստուգելուց հետո նրա պայուսակը զննել են Մաքսային պետական ​​կոմիտեի և Պետական ​​սահմանային ծառայության աշխատակիցները»։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ նարդու տախտակի վրա պատկերված է Արցախի հանրապետության զինանշանը։ 

Նարդին առգրավել են համապատասխան հիմնարկների աշխատակիցները, հավելում է աղբյուրը։