Ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել. Հակոբ Կարապետյան

Ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝  փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը։ 

Հնարավորինս հակիրճ ներկայացնեմ պարզ հաշվարկը. 

1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։

2. 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։

3. Այսօր քաղաքապետ Մարությանը  հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։ 

4. Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։ 
Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։ 

Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։  
850*100/511=60,11%։  

Այսինքն, արդեն արված եւ ակնկալվող գնումների արդյունքում հաջորդ տարի քաղաքային տրանսպորտի պարկը կհամալրվի 60 տոկոսով, եւ ոչ թե 35%-ով, ինչպես ներկայացնում է ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը։»