Պեկինն ու Մոսկվան խորացնում են կապերը․ ի՞նչ է ասել Պուտինը

Պեկինն ու Մոսկվան խորացնում են կապերը․ ի՞նչ է ասել Պուտինը

2023 թվականին Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կգերազանցի 200 միլիարդ դոլարը, ինչն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջադրած խնդիրը կատարված է։  Այս մասին Պեկինում ռուս-չինական բանակցություններում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների արդյունավետության նկատմամբ վստահությունը։

«Դուք հենց նոր նշեցիք մեր նպատակը՝ այս տարի 200 միլիարդ ապրանքաշրջանառության հասնելու համար։ Այժմ, վերլուծելով նախընթաց տարիները, մենք կարող ենք ասել, որ 200 միլիարդն արդեն կա»,- ասել է Պուտինը Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների հանդիպմանը, որը հեռարձակվել է «Россия 24» հեռուստաալիքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը 25,7 մլրդ դոլար արժողությամբ հացահատիկի, ընդեղենի և ձեթի սերմերի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ 
2023 թվականի առաջին երկու եռամսյակներում Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 36,5%-ով։