«Ռեկտոր ընտրվել չի նշանակում ռեկտոր դառնալ»

«Ռեկտոր ընտրվել չի նշանակում ռեկտոր դառնալ»

«Իրականում, եթե գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել, ապա ընտրությունն ուժ չի կարող ունենալ»։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն՝ անդրադառնալով բուհի խորհրդի կողմից Դիանա Գալոյանին ռեկտոր ընտրելուն ։

Նա նշեց, որ ռեկտոր ընտրվել, չի նշանակում ռեկտոր նշանակվել․ «Այստեղ կա ավելի կարևոր հանգամանք, որ ռեկտոր ընտրվելով դեռեւս են դառնում կամ նշանակվում ռեկտոր։ Ընտրության արդյունքները պետք է հաստատվի կառավարության կողմից, հետեւաբար՝ դեռ վաղ է ասել, որ Տնտեսագիտական համալսարանն ունի նոր ռեկտոր։ Եվ, այս պահին մեծ հարց է առաջանում, թե արդյոք կառավարությունն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, հաստատելու է այս արդյուքները։ Ես դատական հայց եմ ներկայացրել, եւ, թեեւ կասեցումը վերացվել էր, բայց հայցերն ընդունվել էր վարույթ, եւ դատական գործընթացների ավարտին ընտրության արդյունքները ճանաչվելու են անվավեր, որովհետեւ տվյալ խորհրդի անդամների շուրջ կեսը օրենքի խախտումներով են հայտնվել խորհրդում»։

Հարցին, թե մտահոգություն չկա՞, որ նախարարի ու փոխնախարարի հովանավորյալ համարվող Գալոյանին կնշանակեն ռեկտոր, պատասխանեց․ «Ես մեծ հույս ունեմ , որ կառավարության անդամները չեն կիսում այն ակնհայտ հովանավորչության մոտեցումները, որոնք իրականացվել են ԿԳՄՍ-ի նախարարությունում»։