Իսրայելն էլի հարվածել է․ Հալեպի օդանավակայանը շարքից դուրս է եկել

Իսրայելն էլի հարվածել է․ Հալեպի օդանավակայանը շարքից դուրս է եկել

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել:  Այս մասին տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SANA գործակալությունը։

«Իսրայելցի հակառակորդը Սիրիայի դեմ նոր ագրեսիվ գործողություն է իրականացրել և ժամը 04։30-ին հրթիռային հարված հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում վնասվել է թռիչքուղին և նյութական վնաս է պատճառվել»,–ասված է հայտարարության մեջ։

Հարվածը հասցվել է Միջերկրական ծովի կողմից, հայտնել են գերատեսչությունից։

Նշվում է, որ սա արդեն Իսրայելի 22-րդ հարվածն է սիրիական տարածքին այս տարվա սկզբից ի վեր։