«Հիմա պատերազմի կեղտոտ փողերով Երեւանում հսկայածավալ շինարարություն է ընթանում․ Երևանը Էրիվան չի դառնալու»

«Հիմա պատերազմի կեղտոտ փողերով Երեւանում հսկայածավալ շինարարություն է ընթանում․ Երևանը Էրիվան չի դառնալու»

«Մեկ տարվա ընթացքում մենք փորձելու ենք վերականգնել Երեւանի թամանյանական դիմագիծը: Հիմա պատերազմի կեղտոտ փողերով Երեւանում հսկայածավալ շինարարություն է ընթանում, երկու մեծ թաղամաս է կառուցվում՝ հավանաբար, թուրքերի համար»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի իրազեկման ակցիայի ժամանակ իր ելույթում հայտարարեց նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը դաշինքի ցուցակում երկրորդն է։ Շրջայցը Երևանի փողոցներով դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները սկսել են խորհդանշական վայրից՝ «Մայր Հայաստան» արձանի մոտից։

«Երեւանն Էրիվան չի դառնալու, իմացիր, որ փոխենք»,- ասել են դաշինքի ներկայացուցիչները։

«Մայր Հայաստան» դաշինքը, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների 41 թեկնածուից կազմված ցուցակ։ Առաջին քսանյակը ստորև՝   

1.    Անդրանիկ Թևանյան
2.    Զարուհի Փոստանջյան
3.    Մանուկ Սուքիասյան
4.    Սամվել Հարոյան
5.    Դուստրիկ Մխիթարյան
6.    Մեսրոպ Մանուկյան
7.    Սամվել Հակոբյան
8.    Ադրինե Ավագյան
9.    Թաթուլ Պետրոսյան
10.    Սոնա Աղեկյան
11.    Գևորգ Ստեփանյան
12.    Նարինե Հայրապետյան
13.    Արմեն Քոչարյան
14.    Գրիգոր Իսկանդարյան
15.    Աննա Ավետիսյան
16.    Արշակ Սարգսյան
17.    Արմենակ Դանիելյան
18.    Սուսաննա Մելիքյան
19.    Սարգիս Տեր-Եսայան
20.    Կարապետ Վարդանյան