Հայերին քննադատող Կորոտչենկոն գովել է Մեհրիբան Ալիևային

Հայերին քննադատող Կորոտչենկոն գովել է Մեհրիբան Ալիևային

Ռուս քաղաքական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ով հայտնի է իր հակահայ քարոզչությամբ, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այդ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։

«Իհարկե, Մեհրիբան Ալիեւան խելքի և գեղեցկության համադրություն է, որի երկրպագուներն ենք բոլորս։ 
Ականավոր կին և քաղաքական գործիչ»,- գրել է ադրբեջանամետ փորձագետը։

«Ես կցանկանայի մաղթել նրան երջանկություն, բարգավաճում, հաջողություն ամեն ինչում և միշտ»,-գրել է Կորոտչենկոն։

Նրա գրառմանն արձագանքել են ադրբեջանցի օգտատերերը՝ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նկատմամբ տածած սիրո, ինչպես նաև Մեհրիբան Ալիևին մեծարելու համար։