Պատերազմի մեջ ենք իր բոլոր հետևանքներով

Պատերազմի մեջ ենք իր բոլոր հետևանքներով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 
մենք պատերազմի մեջ ենք։ Երիցս համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր այս պատերազմը կոչել են հայրենական։ Ազգը համախումբ է, աշխարհի բոլոր ծայրերից լսում ենք սատարումի, անմնացորդ նվիրումի, հնարավորն ու անհնարինը անելու պատրաստակամության, հաղթանակին ամեն ինչ տալու կոչեր։ 
Պատերազմի մեջ ենք իր բոլոր հետևանքներով։ Իսկ վերջինի մեջ ազգի տրամադրվածությունն է, որը երբեմն սայթաքում է հոռետեսության, վախվորածության, իրենց այս տրամադրությունները շրջապատին փոխանցելու վտանգներով։
 Սիրելի հայրենակիցներ, մեզ այս պատերազմում ամենից շատ հաղթանակին է մոտեցնելու լավատեսությունը, մեր աներեր հավատքն առ հայ հերոս զինվորն ու նրա բազկի ուժը։ Մենք պարտավոր ենք, մենք դատապարտված ենք կողքի դնելու մեր անձնական վշտերն ու նեղվածությունները և հաղթանակի հավատով վարակելու միմյանց։
 Վտանգված է մեր հողը, հայրենին, մեր ապագան, ամենաթանկն ու անփոխարինելին։ Ուստի, հույսով, հավատքով, միմյանց անվերապահ սատարելով կկռենք մեր հաղթանակը։ Համոզված եմ՝ հաղթելու ենք։