Մեկ է ՝ օրը կգա, զաստավիտ կանենք բացեն. Արարատ Զախարյան

Մեկ է ՝ օրը կգա, զաստավիտ կանենք բացեն. Արարատ Զախարյան

«Հրապարակը» Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի ղեկավար Արարատ Զախարյանից հետաքրքրվեց համայնքում տիրող վիճակի մասին եւ թե բնակիչները ինչ են մտածում բլոկադայի ու հետագա զարգացումների մասին:

-Ի՞նճ վիճակ է հիմա Ձեր համայնքում, բնակիչներն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել, կարողանո՞ւմ են իրենց առօրյա հոգսերը հոգալ:

-Այո, բնականոն վիճակ է, խնդիր չունենք, նորմալ ապրում ենք: Մարդիկ այնպես չի, որ որևիցե բանից վախենում են՝ նորմալ ապրում ենք:

-Ձեր համայնքում քանի՞ տուն կա:

-Հարյուր տասը տնտեսություն ունենք: Ամեն ինչով էլ բնակիչները զբաղվում են, մարդիկ ամեն ինչ էլ ունեն՝ ոչ մի խնդիր չունենք:

-Պարենի կամ դեղորայքի մասով խնդիրներ չե՞ն առաջացել:

-Չէ, մեզ մոտ նորմալ է, մեր գյուղում խնդիր չունենք:

-Ձեր համայնքում ի՞նչ քննարկումներ են գնում բլոկադայի վերաբերյալ, ի՞նչ են մտածում, գյուղը լքելու մասին մտածողներ կա՞ն:

-Ոչ մի տեղաշարժ չի լինելու, գյուղացիները մարտական են, ոչ մի խնդիր չունեն, ապրելու են մինչև վերջ՝ ոչ մեկը չի կարա մեր գյուղացիներին ստիպի՝ ասի դուրս եկեք:

-Այսինքն, ադրբեջանցիների կողմից այս տեռորն ազդեցություն չի գործո՞ւմ տեղացիների վրա:

-Ադրբեջանցիները թող մեզանից վախենան՝ մենք իրանցից չենք վախենում: Մենք ոչ վախելու տեղ ունենք, ոչ էլ գյուղ թողելու, ոչ էլ գերեզմանոց թողնելու: Առօրյա կյանքով ապրում ենք, ոչ մի խնդիր չունենք, վախենալու բան չունենք, եթե վախենում են՝ թող իրենք վախենան: Իրենք գիտեն, որ Գետավանով անցնելիս պիտի իրենք իրենց լուրջ պահեն:

-Ռուբեն Վարդանյանը երեկ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ միջանցքը շուտով պիտի բացվի: Ի՞նչ եք կարծում, թշնամին առանց նախապայմանի կբացի՞ միջանցքը:

-Մենք ոչ մի նախապայմանի համաձայն չենք, եթե չեն բացում՝ մեկ է ՝օրը կգա, մենք զաստավիտ կանենք բացեն: Այստեղ խնդիրը դրա մեջ չի, այստեղ խնդիրն այն է, որ հանգիստ ձևով բացեն՝ այստեղ մարդիկ են ապրում: Ինչ վերաբերվում է բլոկադային, եթե ամսով էլ փակեն, իրենք չեն կարող ոչ մի ձևով պայման թելադրեն: Այսինքն, նույնը իրենցն է փակ: Հենց հիմա Քարվաճառում իրենց աշխատողները ձմեռը մնալու են շրջափակման մեջ, եթե իրենք միջանցքը չբացեն՝ Քարվաճառ չեն կարողանա մտնեն՝ մենք մեր կողմից կփակենք ու չենք թողնի, միայն մեր կողմից կարող են մտնել Քարվաճառ:

-Ավելի մանրամասն կասե՞ք:

-Իրենք ամեն շաբաթ -կիրակի օր գնում էին Քարվաճառ, ամեն շաբաթ շինանյութ են տանում, իրենց զորքին ջուր են տանում, իրենք խնդիրներ են ունենալու: Իրենք ավելի լավ է հանգիստ, իրանց ձևով սիրուն ապրեն, եթե կկարողանան: