Կոնսենսուս է եղել, որ պետք է «ազատվել» Փաշինյանից

Կոնսենսուս է եղել, որ պետք է «ազատվել» Փաշինյանից

«Գործող իշխանությունները օգտագործում են վարչական ռեսուրսը և զբաղված են ժողովրդին մոլորեցնող, վախեցնող տարաբնույթ գործողություններով։ Մենք մեր հերթին ժողովրդին պետք է հուշենք, որ այս իշխանությունները մերժված են ներազգային և միջազգային իմաստով։ Սրանցից որևէ հարցում որևէ վախ չպետք է ունենալ։ Այս սպառված կերպարներից վախենալու կարիք չկա։ Տեղեկություններ են տարածում, թե կուտակումներ են սահմանին, ադրբեջանական կողմը հարձակվելու է, ինչ- որ շրջանակներ ակցիաներ են անում, տեսնում ենք՝ ինչպիսի ցնցող կադրեր են դնում, բայց այս ամենը միտումնավոր է տեղի ունենում»։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։ Հիշեցնենք, որ «բևեռը» օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հերթական հանրահավաք է նախաձեռնելու։

«Տարածաշրջանից ՌԴ-ն հեռանում է։ Հնարավորություն կա թույլ չտալու, որ ՌԴ-ի հեռանալուն փոխարինի թուրքական ներկայությունը։ Ադրբեջանական և թուրքական կողմը, Փաշինյանին աջակցելով, փորձելու են այդ վակուումն իրենց խելքով այդպես լցնել։ Բայց կարևորագույն խաղացողները մեր տարածաշրջանում եկել են կոնսենսուսի, որ պետք է ձերբազատվել ոչ միայն Փաշինյանից, այլև թույլ չտալ թուրքական ներխուժում»,- ասել է նա։