Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից

Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից
Հարբուխի մասին տարբեր միֆեր են տարածվում, սակայն հարբուխը բուժելու համար անհրաժտ է իմանալ դրա առաջացման իրական պատճառը:



Միֆ 1.



Հարբուխը վերածվում է գրիպի։ Հարբուխն ու գրիպն առաջանում են տարբեր վիրուսների պատճառով, հետեւաբար, մեկը մյուսին վերածվել չի կարող: Սակայն սկզբնական փուլում շատերը տարբերություն չեն տեսնում: Ահա՝ թե ինչպես է պետք հասկանալ՝ գրիպո՞վ եք հիվանդ, թե՝ հարբուխո՞վ:



• Հարբուխը սկսվում է դանդաղ՝ կոկորդի ցավ, քթահոսություն, ցնցումներ: Մոտ 5 օր մարդը զգում է, որ հիվանդանում է: Իսկ գրիպը սկսվում է միանգամից՝ գլխացավեր, մարմնի կոտրվածության զգացում եւ թուլություն:



• Հարբուխի ժամանակ տաքություն կա՛մ ընդհանրապես չի լինում, կա՛մ 38 աստիճանը չի գերազանցում: Իսկ գրիպի ժամանակ՝ այն միանգամից բարձրանում է մինչեւ 39 եւ ավելի աստիճանի:



• Փռշտոցը հարբուխի նշան է, գրիպը նման ախտանիշ չի ունենում:



Միֆ 2.



Հարբուխը կարելի է բուժել հակաբիոտիկներով։ Հակաբիոտիկները չեն կարող ոչնչացնել վիրուսը, քանի որ իրենց կառուցվածքով նրանք տարբերվում են բակտերիաներով: Ձեր ակնկալած արդյունքը կարող է ունենալ հակառակ էֆեկտը՝ իմունային համակարգն ավելի կթուլանա ու ամեն պայման կստեղծեք վիրուսի տարածման համար:



Միֆ 3.



Հարբուխը կարելի է բուժել։ Սովորաբար հարբուխը տեւում է 3 օր, բայց եթե սպասենք, թե՝ երբ ինքնուրույն կանցնի, ապա այդ ժամանակը կդառնա մեկ ամիս կամ կստեղծվեն բարդություններ: Եթե շնչահեղձություն սկսվի, անհրաժեշտ է շտապ դիմել բժիշկին:



Միֆ 4.



Հարբուխը անկողնուն գամվելու պատճառ չէ։ Շատերը կարծում են, որ անկողնում պառկելն ու տնից դուրս չգալը բուժման լավագույն տարբերակն է ու այդպիսով հիվանդությունը ավելի շուտ կանցնի: Լավագույն տարբերակը տվյալ դեպքում՝ 1-2 օր տանը մնալն է, նախ՝ եթե դուք շփոթել եք հարբուխը գրիպի հետ, կկարողանաք խուսափել հետագա բարդացումներից, եւ առաջին երկու օրը մարդը վիրուսակիր է համարվում ու կարող է վարակել ուրիշներին:



Միֆ 5.



Հարբուխի ժամանակ պետք է միայն պառկել։ Անկողնում երկարատեւ մնալը կարող է հանգեցնել բրոնխիտի ու թոքաբորբի, ինչպես նաեւ ոտքերի արյունը կարող է մակարդվել: Ակտիվությունը միայն ի օգուտ կծառայի:



Միֆ 6.



Ցուրտ օդը կարող է հարբուխի պատճառ դառնալ։ Հիվանդանալու միակ պատճառը վիրուսն է ու կարեւոր չէ՝ դուք գլխարկով եք, թե՝ ոչ: Բանն այն է, որ չոր օդը վնասում է լորձաթաղանթը, եւ օրգանիզմը ալյեւս չի կարողանում դիմադրել վիրուսը:



Միֆ 7.



Եթե թաց մազերով դուրս գանք, անպայման կհիվանդանանք։ Գոյություն ունի վիրուսի 3 տեսակ՝ օդակաթիլային, օդափոշային եւ առօրյա շփում:



• Վիրուսը ավելի երկար մնում է խոնավ միջավայրում՝ մոտ 7 օր



• Հագուստի, կահույքի ու թղթի վրա՝ 12 ժամ



• Ձեռքերի վրա՝ մի քանի րոպեից 1 ժամ



• Դռների փականներին՝ 6 ժամ



Միֆ 8.



Հարբուխով հիվանդանալ կարելի է ընդամենը մեկ անգամ՝ այդ սեզոնում։ Լավ լուրն այն է, որ հիվանդանալուց հետո օրգանիզմում ստեղծվում են համապատասխան բակտերիաներ, որոնք ամրացնում են իմունիտետը, եւ թույլ չեն տալիս միևնույն վիրուսի ներթափանցումը: Իսկ վատ լուրը՝ գոյություն ունի մոտ 200 տեսակի վիրուս, որոնք կարող են հարբուխ առաջացնել: Հետեւաբար, հնարավոր է հիվանդանալ մեկից ավելի անգամ:



Միֆ 9.



Հարբուխը կարելի է բուժել մեկ օրում։ Շատերը կարծում են, որ դեղերի ուժեղ չափաքանակի ընդունման դեպքում հնարավոր կլինի միանգամից վերացնել վիրուսը: Դա շատ վտանգավոր կարծիք է: Ցանկանցած օրգանիզմին, որտեղ վիրուս կա, անհրաժեշտ է ժամանակ՝ վերականգնվելու համար: Դեղերի չարաշահման դեպքում, հնարավոր է սրտի վրա ճնշում գործադրել ու ավելի մեծ բարդություններ ունենալ: Ուշադրություն դարձրեք նաեւ պարացետամոլ պարունակող դեղերին՝ դրանց պարբերաբար օգտագործման դեպքում հնարավոր է լյարդի անբավարարություն ունենալ:



Միֆ 10.



Անհրաժեշտ է բուժվել մինչեւ վերջ։ Հազն ու քթարտադրությունը կարող են շարունակվել 4 շաբաթ, հետեւաբար կարիք չկա վերջնական ապաքինմանը սպասելու: Եթե Ձեզ լավ եք զգում, կարելի է վերադառնալ առօրյա գործերին: