Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
**ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Հոկտեմբերի 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:



Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։



ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:**



_**

Հանրապետության տարածքում`**_



Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28- 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ 



Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։



_**Երևան քաղաքում`**_



Հոկտեմբերի 26-ին և 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։