Եթե խնդիրներ եք ունենում «Յութուբ»-ի աշխատանքի հետ, գրեք կայքի ադմինիստրացիային

Եթե խնդիրներ եք ունենում «Յութուբ»-ի աշխատանքի հետ, գրեք կայքի ադմինիստրացիային
«Յութուբ» տեսահոլդինգի աշխատանքը լիովին վերականգնված է։ Այս մասին հայտնում է սոցկայքի պաշտոնական **թվիթերյան էջը**։ Համաձայն այդ հայտարարության, սոցկայքում տեղի էր ունեցել աշխատանքի գլոբալ խափանում, որը զգացել էին Ռուսաստանի, Լեհաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի օգտատերերը։ Խնդիրը տեսանյութերի վերարտադրման հետ էր կապված։



Ըստ այդմ, ներկայումս լիովին հնարավոր է օգտվել տեսահոլդինգի ծառայություններից, թեեւ նաեւ ասվում է, որ եթե նկատվում են խնդիրներ, ապա թող իրազեկեն ադմինիստրացիային։ [**Downdetector**](https://downdetector.com/status/youtube) կայքի համաձայն, որը մասնագիտացված է կայքերի աշխատանքում խնդիրների ուսումնասիրությամբ, վերջին անգամ «Յութուբում» խնդիրներ էին առաջացել այս տարվա հունիսին։