Հայաստանի ժողովրդական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի ժողովրդական կուսակցության հայտարարությունը
Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հայտարարությունը․



«ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանը ըստ էության ոչ թե կանխեց, այլ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: Ազգային ժողովի դիմաց երեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան ցույց տվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն:



Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրության շրջանակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նոր ընտրական օրենսգրքով: Դա նախադրյալներ կստեղծի երկրի բնականոն զարգացման համար և կնպաստի անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանը»: