Ճգնաժամը խորանում է․ ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ն լքել են Գազան

Ճգնաժամը խորանում է․ ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ն լքել են Գազան

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը (UNRWA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այլևս օգնություն չեն ցուցաբերում Գազայի հատվածի բնակչությանը և դուրս են եկել տարածքից։

Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի հատվածի առողջապահության նախարարությանը։

«UNRWA-ն և ԱՀԿ-ն այլևս ծառայություններ չեն մատուցում Գազայի հատվածում», - արաբական հեռուստաալիքին հայտնել է անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

«ՄԱԿ-ի գործակալությունները ենթարկվել են Իսրայելին և լքել Գազայի հատվածը»,- հավելել են գերատեսչությունում։